ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը բռնվել է կաշառք ստանալու պահին

    Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը բռնվել է կաշառք ստանալու պահին

    13.12.2016| 13:49
    Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
  • Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

    Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

    13.12.2016| 13:15
    ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։
  • ՏՀՏ ոլորտում կադրերի պատրաստման ռազմավարական մոտեցումների մշակումը օրվա հրամայական է

    ՏՀՏ ոլորտում կադրերի պատրաստման ռազմավարական մոտեցումների մշակումը օրվա հրամայական է

    13.12.2016| 13:15
    ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները հանդիպեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել ՏՀՏ ոլորտում որակյալ կադրերի պատրաստման համար ՏՀՏ գործատուների միության կողմից առաջարկվող ռազմավարական լուծումները:
  • Ռուսաստանը Պալմիրան հանձնեց ԴԱԻՇ-ին

    Ռուսաստանը Պալմիրան հանձնեց ԴԱԻՇ-ին

    13.12.2016| 12:10
    Ռուսաստանը ԴԱԻՇ-ին հնարավորություն տվեց կրկին գրավել Պալմիրան, քանի որ կռվում էր միայն Հալեպում չափավոր ընդդիմության դեմ՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի շրջանակներում։
  • Մամեդյարովը և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը քննարկել են ԼՂ հիմնահարցը

    Մամեդյարովը և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը քննարկել են ԼՂ հիմնահարցը

    13.12.2016| 12:10
    Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։
  • Բաշար Ասադը նամակ է ստացել Հռոմի պապից

    Բաշար Ասադը նամակ է ստացել Հռոմի պապից

    13.12.2016| 12:09
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում Վատիկանի դեսպանից ստացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը՝ հաղորդում է SANA գործակալությունը։
  • Ադրբեջանը հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ

    Ադրբեջանը հետաքրքրված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ

    13.12.2016| 12:08
    APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, այսուհետ նույնպես ակտիվորեն կմասնակցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
  • Մաքսային ծառայությունը դեկտեմբերի 17-ից հունվարի 8-ը կաշխատի արտահերթ ռեժիմով

    Մաքսային ծառայությունը դեկտեմբերի 17-ից հունվարի 8-ը կաշխատի արտահերթ ռեժիմով

    13.12.2016| 12:07
    Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն:
  • Պահպանողականները հաղթում են Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններում

    Պահպանողականները հաղթում են Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններում

    13.12.2016| 12:06
    Մակեդոնիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ВМРО - ДПМНЕ կուսակցությունը ձայների աննշան տարբերությամբ հաղթանակ է տանում ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության նկատմամբ:
  • Ընտրական երկինքը սկսում է համաստեղություններ ուրվագծել

    Ընտրական երկինքը սկսում է համաստեղություններ ուրվագծել

    13.12.2016| 12:02
    Դեկտեմբերի 12-ին երեք կուսակցություններ հայտարարեցին իրենց նախընտրական դաշինքի մասին՝ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը» ստորագրեցին հուշագիր, որով հայտարարում են, որ hավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, համաձայն են համատեղ քաղաքական գործունեություն ծավալել: